-
16.10.2018|
21:49
Ընտրական օրենսգրքի շուրջ քննարկումները, ի տարբերություն նախկին քննարկումների, որոնք ծնեցին 4+4+4 ձևաչափ, հետնահանջ է: Սա պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանի տեսակետն է, որը վերջինս հայտնեց այսօր վարչապետի առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանի հետ խորհրդրանում ունեցած հանդիպումից հետո՝ լրագրողների հետ զրույցի ժամանակ:
-
16.10.2018|
01:43
«Սիրելի Հայկ»,- այսպես ջերմորեն դիմեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը նորընտիր քաղաքապետ Հայկ Մարությանին երդմնակալության արարողությանը` ողջունելով ՀՀ նախագահին, բարձրաստիճան հյուրերին, մշակույթի և գիտության ներկայացուցիչներին։
-
13.10.2018|
21:22
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն բանակցություններից հետո հանդիպել են լրատվամիջոցների ներկայացուցիչներին:
-
13.10.2018|
21:10
Երևանի նորընտիր քաղաքապետն այսօր հանդիսավոր երդումը սկսեց երևանցիներին ուղղված սիրո խոստովանությամբ: Հայկ Մարությանը երդվեց պահպանել Սահմանադրությունը, օրենքները, Երևանի ավագանու որոշումները, ազնվորեն և բարեխղճորեն կատարել քաղաքապետի լիազորությունները: Ասաց՝ մեկ առ մեկ հիշում է քարոզարշավի ընթացքում երևանցիներից ստացած հանձնարարությունները, փորձելու են հերթով կատարել:
-
12.10.2018|
11:19
Ֆրանկոֆոնիան այլևս իրադարձություն չէ, որին նախապատրաստվում էինք երկու տարի` Անտանանարիվուի վեհաժողովից հետո, երբ մի շաբաթ Մադագասկարում ԱԳ նախարար Էդուարդ Նալբանդյանը բուռն մրցակցության մեջ` աշխատում էր Երևան բերել Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթաժողովն ու Հայաստանի նախագահությունը կառույցում:
-
12.10.2018|
00:02
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ այսօր ներկա է գտնվել Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովի շրջանակում Հանրապետության հրապարակում կազմակերպված գալա-համերգին:
-
10.10.2018|
22:39
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ելույթ է ունեցել Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գործարար համաժողովի փակմանը։
-
10.10.2018|
22:30
Երևանի ավագանու առաջին նիստի ընթացքում «Իմ քայլը» դաշինքի ընտրական ցուցակի առաջին համար Հայկ Մարությանն օրենքի ուժով ստանձնեց Երևանի քաղաքապետի պաշտոնը: Երևանի նորընտիր ավագանու առաջին նիստում հայտարարեց առաջին նիստը վարող Լիլիթ Պիպոյանը:
-
10.10.2018|
22:27
Երևանի նորընտիր ավագանին այսօր գումարել էր անդրանիկ նիստը: Այն վարում էր երգիչ, երգահան Լիլիթ Պիպոյանը, որի գեղեցիկ խոսքը, արտահայտչաձևն ու հայոց լեզվի կանոններին համապատասխան ճիշտ շեշտադրումներով անուն, ազգանուն, հայրանուն կարդալը, ինչ խոսք, հաճելիորեն զարմացնող էր:
-
09.10.2018|
07:50
Այս կիրակի Պուտինը բոլորեց 66 տարին (թեպետ արտաքուստ դա չի երևում և որոշ արտասահմանյան ԶԼՄ-ներ վստահեցնում են, որ դա բոտոկսի արդյունք է) և նա ծննդյան օրը, ինչպես միշտ, թափով նշեց: Հյուրերից էր Իտալիայի նախկին վարչապետ ու պարզապես ընկեր Սիլվիո Բեռլուսկոնին, որ երկար տարիներ սերտ հարաբերություններ ունի Պուտինի հետ: Սոչի մեկնելու համար իտալացին նույնիսկ բաց թողեց իր կուսակցության հանրահավաքը: